Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԹՈՂ ՈՉ ՈՔ ՁԵԶ ՉԽԱԲԻ... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆ ՕՐԸ ՉԻ ԳԱԼՈՒ, ԵԹԵ ՆԱԽ ՉՀԱՅՏՆՎԻ ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ` ԿՈՐՍՏՅԱՆ ՈՐԴԻՆ»

«ԹՈՂ ՈՉ ՈՔ ՁԵԶ ՉԽԱԲԻ... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆ ՕՐԸ ՉԻ ԳԱԼՈՒ, ԵԹԵ ՆԱԽ ՉՀԱՅՏՆՎԻ ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ` ԿՈՐՍՏՅԱՆ ՈՐԴԻՆ»
04.11.2011 | 00:00

ԵԹԵ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԱԿԻ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ, ԱՊԱ ԱՅՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՈՒՍՏՈՎ
Նեռի համակարգի առավել ծավալման հետ մեկտեղ շատերի նյարդերը չեն դիմանում և դիմում են ծայրահեղ հայտարարությունների ու կեղծ հայտնությունների: Ահավասիկ «Աստծո կրակը. հրհեղեղ» («Իրատես de facto», հհ. 65, 67) հրապարակումը, որտեղ հեղինակը` Մեհրուժան Բաբաջանյանը, գրել է, զգուշացրել հավատացյալներիս, թե «Աստված այրող կրակ է, հրհեղեղ, ապաշխարեցե՛ք, շուտով գալիս է»: Բայց Սուրբ գրքից հայտնի է, որ այս ժամանակավրեպ, սարքովի հայեցումը ավելի զարգացողներ էլ պիտի լինեն, և ասեն, ո՛չ թե Տերը շուտով գալիս է, այլ «արդեն եկել է, այս կամ այն տան մեջ տեսանք Հիսուսին», և մոլորված մարդիկ պիտի ելնեն վազեն, ընկնելով մեծ որոգայթների ու կորուստների մեջ: Սակայն Տիրոջ գալուստը պիտի լինի Հակաքրիստոսի «Մեծ սրբապղծությունից» հետո, որի մասին մասնավորապես վկայում է Ավետարանի Քրիստոսը (որովհետև այսօր սուտ քրիստոսները բազմաթիվ են, Վասուլա են անվանվում կամ հարյուրավոր այլ անուններով): Սակայն Աստված, ինչպես երեխաներին, այնքան պարզ ու հստակ է ամեն բան բացատրում, որ ամոթ է հարյուրավոր կեղծ լրաբերներից խաբվել կամ դրանց ականջալուր լինել:
Հոդվածում զգացվում է այն շունչը, որ կրակի փորձության դատաստանն է կատարվելու երկրի վրա` մարդկանց մեղքերի պատճառով: Այսինքն, եթե խոսում ենք կրակի դատաստանից, որ, բնականաբար, լինելու է, ապա այն պիտի լինի միայն Քրիստոսի գալուստով: Սակայն Տիրոջ գալուստի մասին Սուրբ գիրքը կրկին ասում է, որ պիտի լինի միայն մեծ սրբապղծի` Հակաքրիստոսի գալուստից հետո, իսկ մինչ այդ գալուստին սպասել քարոզողները մոլորեցնողներ են: Որովհետև դատաստանի մոտիկության ժամանակավրեպ քարոզումը ալեկոծություններ է առաջացնում, ներքին խռովություններ, որոնցով կորցնում ես քրիստոնեական խաղաղությունդ, ինչպես բազմիցս նման բաներ եղան «Եհովայի վկաների» սուտ մարգարեություններով` աշխարհի վախճանի մասին և բազում ծանր հետևանքներ առաջացրին ողջ աշխարհում: Իսկ խռովումի կամ ալեկոծության մեջ ընկած մարդիկ միշտ էլ դժվարանում են արդեն մտածել առողջ հավատի, շնորհներով գոյատևելու, ամրապնդվելու, Քրիստոսով մխիթարվելու մասին, որոնք կոչված են մեզ պահելու և դիմակայելու չար օրերում: Այդ պատճառով Պողոս առաքյալն իր հերթին Տիրոջ գալուստի մասին ավելի վաղ խոսողներից պատվիրում է խստորեն զգուշանալ, որովհետև ամենևին էլ բարուց չէ, երբ շնորհով մխիթարությունից հանիրավի ցայտնոտի մերկ հանդաստան են Աստծո անունով մեզ հրավիրում, Քրիստոսով մեր խաղաղությունը կորցնելու և կամ ընկնելու խրախճանող դիվական հանդեսից։
«Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու համար դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում և չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը: Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում և ինքն իրեն ցույց տա, թե աստված է» (Երկրորդ թուղթ` ուղղված թեսաղոնիկեցիներին):
Եվ քանի որ «հրհեղեղի» մասին նյութն իր մեջ ընկնելու նույն վտանգն ունի, և անդրադարձը դրան ճակատագրորեն կարևոր է, մեջբերենք նաև Տիրոջ խոսքը, որ իր գալուստից առաջ Հակաքրիստոսի սրբապղծություններին է վերաբերում, որից հետո միայն պիտի Տերն Ինքը անսպասելի գա, և այդ գալուստն «ամենքը պիտի տեսնեն»:
«Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը,- որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով,- որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանա), այն ժամանակ, ովքեր Հրեաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. և ով տանիքի վրա կը լինի, իր տնից բան վերցնելու համար, թող ցած չիջնի. և ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար, թող հետ չդառնա: Բայց վա՜յ այդ օրերին հղիներին ու ստնտուներին: Աղոթեցե՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը և ոչ էլ շաբաթ օրը. որովհետև այդ ժամանակ մեծ նեղություն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և այլևս չի էլ լինի: Եվ եթե այդ օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր ազատվի. բայց ընտրյալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցվեն: Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծու ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճանի, եթե հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթե ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մեջ է, չելնեք, կամ թե՝ ահա՛ մառանում է, չհավատաք. որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կը լինի: ՈՒր որ դիակն է, այնտե՛ղ կը հավաքվեն արծիվները»:
ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՎ ԺԱՄԸ
(Մարկ. 13. 32 -37, Ղուկ. 17. 26 -30, 34 -36)
«Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը: Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանը. որովհետև, ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին,- երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին,- այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանն էլ: Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կը գա ձեր Տերը: Ա՛յս իմացեք. եթե տանտերը գիտենար, թե ո՛ր ժամին գող կը գա, կը հսկեր և չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կը գա» (Մատթեոս, գլուխ 24):
ՏԵՐԸ Ո՛Չ ԹԵ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է, ԱՅԼ ՍԹԱՓԵՑՆՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՎ ՄԵԶ ԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀՈՒՄ
Ինչպես տեսնում ենք` Տերը չի սպառնում, այլ գալիք սպասվող դեպքերն այնպես հանդարտորեն, Սուրբ Հոգով է պատմում, որ ո՛չ թե վախեցնում է, այլ սթափեցնում, վստահեցնում և մեզ աչալրջության մեջ պահում` խոնարհեցնում, և վկայում է ո՛չ այնպես, ինչպես կրակի սահմռկեցուցիչ հոդվածում, որը ցայտնոտի մղման ջղեր քայքայող, սնապարծ ցեց ունի իր մեջ: Սակայն, ինչպես տեսանք, առաքյալը զգուշացնում է, թե «մեր կողմից չեն Տիրոջ օրվա մոտիկության քարոզումները, քանի որ նախ Հակառակորդը պիտի գա», մի բան, որ երկրորդում է Տիրոջ խոսքը, թե. «Սուրբ վայրերը պղծողից հետո է Ինքը գալու»: Այսինքն, պիտի լինի նախ մեծ սրբապիղծի գալուստը` Սուտ քրիստոսի կամ Դերաքրիստոսի` իր սուտ էլ գործակատարներով, որ իր նախապատրաստական պիղծ ու վայրենի, խաբեական ու պատրող գործընթացներով արդեն երկրի վրա է և ապստամբել է քրիստոնեության դեմ և իր ապստամբության ավելի մեծ ու ավելի վայրենի չափաբաժինը դեռ չի կայացրել, դեռ առջևում են: Որովհետև, երբ այս բաները գիտենք, մեր դիմակայությունն ավելի է մեծանում: Իսկ թե չգիտենք, տկարանում ենք կամ կեր դառնում Հակառակորդին, ինչպես Աստված է ասում. «Իմ ժողովուրդը կորչում է տգիտության պատճառով, որովհետև սուտ հովիվները նրան մոլորեցրին»:
Քննարկվող հրապարակման մեջ լուրջ մի խոսք անգամ չկա «կորստյան որդու` Հակառակորդի մասին, որ գալիս է մոլորեցնելու և պղծելու սրբությունները, և որին է, որ պիտի շնորհներով դիմակայենք քրիստոնյաներս»: Շեշտում եմ` նյութում աշխարհի պղծությունը կա, բայց հեղինակը` մեծ պղծողը, չկա, և թվում է, հավատացյալներս ենք մեծ սրբապիղծի հանցանքների հեղինակը ևս, և որոնցս պարոն Մեհրուժանը ապաշխարանք է սպառնում: Ինչպես ասում են` որոգայթ է կամ դավ: Ընդհակառակը, հոդվածագիրը տեսնելով, որ դժվար թե Նեռի գալուստի լրիվանալուց առաջ «կրակի օրը «շուտով» բերել տա աշխարհ», օգնության է բերում հույն տիկին, փոքր աստիճանի կեղծ կամ խառնակ «մարգարեուհի» Վասուլային, և նրա միջոցով էլ սկսում է համոզել, որ կրակի օրը շուտով գալիս է: Իրենց ստի վրա եկող վայը ևս գցելով շուտափույթ համոզվողներիս վրա, չիմանալով էլ, թե որքան հավատացյալի վնասեցին այդ մոլորեցմամբ էլ, ինչպես մյուսներով: Սակայն երկուսով էլ իրենց այս սուտ մարգարեության հիացմունքի մեջ ընկած, մոռանում են, որ եկեղեցում նախ առաքելությունն է, հետո մարգարեությունը և վերջինիս դերն ու ժամանակը, օգտագործման տեղն ու կարիքի չափը, ստույգ կամ սուտ լինելը առաքելությունն է ճշտում, որոշակիացնում, հստակեցնում, գործադրում կամ նետում պատժի կրակի տակ: Այսինքն` առաքելությունն է գլուխը, ո՛չ թե մարգարեությունը, ինչպես առաքելական թղթերում է հիշատակված: Եվ որ գրված է, եթե անգամ մարգարեությունը ճիշտ էլ լինի, կարող է խոտան և սուտ համարվել, եթե ըստ առաքելականի արմատ չունենալով լինի, քանի որ դրդումը չար նպատակով կլինի: Այսինքն, Եհովայի վկաները, պարոն Մեհրուժան Բաբաջանյանը և իր ընդունած Վասուլան, միայն մի բանում են ճիշտ, այն, որ այս աշխարհի վախճանն ու կրակով դատաստանի օրը օրերից մի օր կլինի: Սակայն, թե որը որից հետո, այդ որոշողը Առաքելությունն է, որ գրվածքով կա, Տիրոջ զգուշացումներով, Առաքելական թղթերով, Հայտնության գրքով: Այն, որ Առաքելությունն է Աստծո եկեղեցու շնորհների գլուխը, այդ բանից է, որ, ցավոք, սայթաքել են հույն տիկինն ու նրա հայ գործակիցը, որ իմ լսածով` Վասուլայի հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի նախագահն է և իր ղեկավարած աղանդային խմբում Վասուլայի աղոթքներով էլ են դիմում Աստծուն ու Փրկչին, որ ըստ Վասուլայի փրկվեն: Եհովայի վկաներին չեմ ասում, որովհետև նրանց համար Սուրբ գրքից սայթաքելը, ակնհայտ երևում է, որ խելապակաս հաճույք է դարձել (նրանք 6-7 կամ ավելի անգամ են սուտ մարգարեացել աշխարհի վախճանի տարին, ամիսն ու օրը և այդքան անգամ էլ հերոսաբար սուտ են դուրս եկել):
ԱՍՏԾՈ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՎԱՍՈՒԼԱՅԻՆ
Վասուլայի մասին էլ տրամաբանորեն հետևյալը ասեմ. թերթել եմ գրքերը, խնդիրներ կան, որ մարդու համար, թվում է մի քանի նախադասությամբ հասկանալի են դառնում, բայց «մարգարեուհուն» բացատրվում է քսան-երեսուն սրտաճմլիկ էջերում, «սիրտդ բաց, ներս մտնեմ» հաճախադեպ, առավել շատ մարմնային, քան հոգևոր փսփսուքով, սիրո ո՛չ այնքան վստահելի խոստովանություններով ու բառերի մոտ սիրտ-սրտիկների բազմաթիվ գծանկարների պատկերմամբ, որպես թե սիրո վստահեցում, մի տեսակ` նման կիսաբանավոր, էրոտիկ շոուի: Իսկ եթե մտքովդ էլ չի անցնում, թե Հայտնության գրքում հիշատակված, ինքն իրեն մարգարեուհի անվանող խիստ վտանգավոր Հեզաբելն է տիկին Վասուլան` «Տեսա քո գործերը, սերը, հավատը և քո ծառայությունը համբերությամբ, քանի որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան առաջինները: Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ դու հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում Իմ ծառաներին, որ պոռնկանան և ուտեն կուռքերին զոհվածի միս: Եվ նրանց ժամանակ տվի ապաշխարելու իրենց պոռնկության համար, բայց չապաշխարեցին: Ահավասի՛կ, ես հնո՛ցն եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացավ՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերի համար: Եվ պիտի կոտորե՛մ նրանց որդիներին, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ Ե՛ս Եմ, որ զննում Եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու Եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի» (Հայտնություն, գլուխ 2), ապա չես կարող չմտածել, թե այս վասուլայական սերը բավականին շոշափելի, սեռահարական-մարմնային չէ՞ր, ինչ-որ տեղ լրբենի չէ՞ր, սրտի գծանկարների էլ բազմաթիվ պաչիկներով, մարմնային երեսառածի կենակցություն արդյոք չի՞ հիշեցնում, որպես թե Քրիստոսի հետ հարաբերումները, և մի տեսակ` դիվախառնուկի համ ես առնում, առանց որի պիտի հոգևոր սերը լիներ: Եվ այդպես էլ ինձ հաճո չեղավ Վասուլայի գրքերը լուրջ դիտել կամ հոգևոր կատարյալ վեմից գոնե ինձ օգտակար բխում երբևէ համարել: Այլ միշտ համարեցի գլուխ որսացող ու ուտող կպչուն, ճարպիկ ուռկան: Ամենալավն էլ այն մտածեցի, թե խեղճ, մեղավոր կին է, բավականին ընկած, լավ կլիներ ապաշխարեր: Առաքյալները ցույց են տալիս Քրիստոսին` իրենց անձը ժխտելով, սակայն այս կնոջ մեջ, անգամ ինքն իրեն մեղավոր անվանելիս` անգիտակից էգի ինքնահիացմունք այնքան կա, որ կարող է ծանրորեն էլ գայթակղել Աստծո ծառաներին, ինչպես Հայտնության գիրքն է զգուշացնում: Տեղեկատվական դաշտից Վասուլայի մասին հավելենք, որ սրան, որպես թե մի թագուհու (աշխատանքի գնալու նման) ամեն օր բազմաթիվ հոգևոր այրեր են ծառայում` արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, քահանաներ, և տարբեր ազգերից, նաև հարյուրավոր ինքնակամ քարոզիչներ` աշխարհի բազմաթիվ երկրներում ունևոր կնոջ ամոթալի հիմնադրամներ բացելով, որ թարգմանեն ու տպագրեն թերուս և հոգևոր առումով ո՛չ այնքան վստահելի նրա գրքերը, թե, ցավոք, Աստծո անվան տակ` կրքերը, որպես անփոխարինելի մարգարեություններ: Աստծո եկեղեցիներից շատերը չեն ընդունում Վասուլային, ինչպես նաև Հայոց եկեղեցին, բայց ինչպես Գրքի Խոսքն է ասում. «հանդուրժում են» ու այդ բանի համար հանդիմանվում Քրիստոսից: Քանի որ ո՛չ թե հանդուրժել է պետք, այլ դեմ լինել, չընդունել:
«ՄԽԻԹԱՐԵՑԵ՛Ք ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵՑԵ՛Ք ՄԻՄՅԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒՔ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԵՔ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՎԱԾ»
Իսկ եթե «Կրակի օրից» առաջ այս կարևոր թեմայում Հակառակորդի, նույնն է թե` սրբավայրեր, սրբություններ պղծող Հակաքրիստոսի մասին խոսք չկա հոդվածում և եթե այդօրինակ հավատաս, թե աշխարհն առանց Հակառակորդի է մեծ արագությամբ պղծվում, ցավոք, խաբված կլինես և կարող ես դյուրին էլ որս դառնալ Հակառակորդին, որի մասին հոդվածը լռում է, որպեսզի... հիմք ունենա եկող կրակով սպառնալ հավատացյալներիս և «այդ ցնցող հայտարարությամբ» որպես մեծ մարգարենե՞ր ցուցանվեն բոսը և ծառան: Մարդկային ցնոտի փառասիրությո՞ւն է, ի՞նչ է, բայց հաստատ դժբախտաբեր է, եթե տեղ տանք:
Հակաքրիստոսի օրըստօրե գալով, օրըստօրե էլ եկեղեցին ու հավատացյալներս ավելի ենք մտնում ու մտնելու ենք նեղությունների մեջ: Ավետարանը, որ Բարի լուր է կոչվում, մի՞թե նման դեպքերում իր առաքյալներով սպառնում է իր հավատացյալներին, երբ այլ խոսքով է դիմում. «Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այն օրը ձեզ վրա հասնի՝ ինչպես գողը. որովհետև դուք բոլորդ լուսո որդիներ եք և ցերեկվա որդիներ: Գիշերինը չենք, խավարինը չենք: ՈՒրեմն չքնենք մնանք, ինչպես ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք... որովհետև Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով. նա մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք: ՈՒստի մխիթարեցեք և ամրապնդեցեք միմյանց, ինչպես որ արդեն անում եք» (Ա Թեսաղոնիկեցիներին, գլուխ 5):
Չի ասում, թե` ահաբեկեք և վախեցրեք միմյանց կրակի հեղեղով, այլ «Մխիթարեցե՛ք և ամրապնդեցե՛ք միմյանց, որովհետև դուք բարկության համար չեք նախասահմանված»:
Ավետարանն Ավետարան է իր հետևորդներին քաջալերելո՛ւ, ամրապնդելո՛ւ, անգամ ապաշխարության կոչերն են հոգածու Աջով և ո՛չ սպառնանքով, կամ քստմնանք առաջացնող հուսալքության ներազդմամբ: Առաքելական առաջնորդության մեջ խռովեցնելու նշո՛ւյլ իսկ չկա, այլ կա շնորհների և զորությունների ակնհայտ զարթոնք, ինչպես Աստված խոստացել է նաև այս օրերի համար.
«Եվ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ: ՈՒստի առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին» (Եփեսացիներին, գլուխ 6):
Այսինքն` «չարի օրը» պիտի գա, և արդեն իսկ եկել ու իր գալուստի մեջ է, որում խրատում, քաջալերում է առաքյալը, թե շնորհներով և զորություններով ինչպես դիմակայենք «սատանայի հնարանքներին»: Եվ ապա հետո պիտի գա Տիրոջ օրը, որ հարվածելու է Դերաքրիստոսին և ամբարիշտներին, որովհետև չընդունեցին Աստծո Ավետարանը: Սակայն Դերաքրիստոսի վտանգավորության մասին լռելու երկշերտանի, հավատացյալներիս կեղծ հոգածության հոդվածը հասնում է ծայրահեղության և ասես ակնհայտորեն մեղադրում հավատացյալներին, թե Դերաքրիստոսի անապաշխարելի հանցանքներն էլ ապաշխարենք, որ Տերը կրակով չայրի՞ առանց այն էլ նեղության մեջ հայտնված Իր հոտին, որին, ըստ Ավետարանի, քաջալերանք, զորություններ, շնորհների առատություններ են մաղթվում, ըստ կենդանի Գրվածքի, թե. «Որտեղ մեղքը շատացավ, Աստծո շնորհն այնտեղ առատացավ և զորացավ, որ հաղթի շատացած մեղքին ու փրկագործի»: Եթե Նեռի հանցանքները, ապաշխարելի լինեին` գործողը Աստծո կողմից Հակառակորդ կամ Կորստյան որդի չէր անվանվի:
Այստեղ խնդիրն այն է, որ երբ չենք խոսում Հակառակորդի, նույն Հակաքրիստոսի գալուստի մասին, իբր թե նա արդեն չկա է նշանակում, սակայն ակնհայտորեն նախորդ է Քրիստոսի գալուստին, ապա մեր անպատրաստությամբ մեծապես կարող ենք և անսպասելիությունից տուժել` հայտնվելով չարի անակնկալների ու անողորմությունների որոգայթներում: Այդ բանի համար է առաքյալն ասում. «Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա»: Տա՛ Աստված, որ բուն ավետարանական զգուշացումները հստակորեն ու ակնածությամբ հիշենք: Որովհետև երբ Տերունական ճշմարտությանը հավատարմենք, Նա էլ մեզ կառաջնորդի կյանքի մեջ ու փրկության: Եվ Ավետարանն էլ հաճախ կարդանք, որ մեզ չկարողանան երբևէ խաբել: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ